Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը 2014-ին ձերբակալված է եղել և պահվել ԱԱԾ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ քաղաքական ու իրավապահ շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը դեռևս 2014-ին ձերբակալված է եղել և պահվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Ավելին՝ անգամ մամուլում հրապարակումներ եղան այդ մասին։

Օդում կախված լուրերի համաձայն՝ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվել է մի գործ, ըստ որի՝ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել, ենթադրվում է՝ դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը։ Օդում կախված այս լուրերի իսկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ ԱԱԾ-ից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնեցին. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում Արշակ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս