Բաժիններ՝

Հնդկական ինքնաթիռը կատարել է պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքը

Air India հնդկական ավիաընկերության ինքնաթիռը կատարել է պատմության մեջ ամենաերկար անվայրէջք թռիչքը: Այն 14 ժամ 30 րոպեի ընթացքում հաղթահարել է 15,3 հազար կիլոմետր: Այդ մասին հայտնել է The Times of India հրատարակությունը:

Դելիից Սան Ֆրանցիսկո չվերթը կատարվել է հոկտեմբերի 16-ին, սակայն միայն վերջերս է տեղեկատվությունը հայտնվել ԶԼՄ-ներում: Ավելի վաղ Air India-ի ինքնաթիռներն այս ուղղությամբ սովորաբար թռչում էին Ատլանտյան օվկիանոսի վրայով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել է Խաղաղ օվկիանոսը:

Չնայած նոր երթուղին 1,4 հազար կիլոմետրով նախորդից ավելի երկար էր, դրա հաղթահարման համար օդանավը գրեթե երկու ժամ պակաս ժամանակ է ծախսել: Ավիաընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել համընթաց քամու շնորհիվ, որը փչում էր ժամում 138 կիլոմետր արագությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս