Մարիա Զախարովան՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սպուտնիկ-Ադրբեջանին» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության հարցերին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ իրականացնում է ռազմատեխնիկական համագործակցություն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունից։

Այսպես է Զախարովան մեկնաբանել Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարված «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերին վերաբերող հարցը։
«Ես ռազմական փորձագետ չեմ, այդ իսկ պատճառով առանձին մեկնաբանություն չունեմ սպառազինության ամեն կոնկրետ համակարգի համար։ Ինչ վերաբերում է մեր սկզբունքային մոտեցմանը, ապա մենք այն բազմիցս բացատրել ենք»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը իրականացվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելը հաշվի առնելով, փորձագիտական վերահսկողության ազգային համակարգերի, Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս