Բաժիններ՝

Ռուսաստանն ԱՄՆ-ի պատժամիջոցներին «անհավասարաչափ» պատասխան է մտածել

Ռուսաստանը մի շարք անհավասարաչափ բնույթի միջոցառումներ է նախապատրաստել ԱՄՆ պատժամիջոների հնարավոր խստացման պարագայում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ТАСС-ը։

«ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ շարունակվում է արդեն տևական ժամանակ։ Մենք օգտագործել ենք այդ շրջանը, որպեսզի անցկացնենք որոշակի հետազոտական աշխատանք, պատրաստենք միջոցառումների շարք, որոնք կարող են կիրառվել ոչ հավասարաչափ ռեժիմով պատժամիջոցային ռեժիմի հետագա խստացման դեպքում»,- ասել է նա։

Ինչպես հաղորդվում էր, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան դիտարկում են Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս