Ինչպես է Մալթայում կործանվում ինքնաթիռը

Մալթայի օդանավակայանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի կործանման պահը հայտնվել է տեսանյութում, որը Facebook-ում զետեղել է օգտատեր Լորան Ացոպարդին:

Ինչպես պարզաբանել է տղամարդը տեսագրությանը կից գրությունում, ինքը ավիաաղետի վկան է դարձել դեպի աշխատավայր տանող ճանապարհին: Ացոպարդին խոստովանել է, որ դա «ցնցող փորձ» է դարձել իր համար:

Ինքնաթիռը, որում եղել է հինգ մարդ, կործանվել է հոկտեմբերի 24-ի առավոտյան Մալթայի օդանավակայանում: Այն ընկել է թռիչքից քիչ անց: Օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են:

Տեսանյութեր

Լրահոս