Բաժիններ՝

Մալթայում կործանված ինքնաթիռում ԵՄ-ի պաշտոնյաներ չեն եղել

Մալթայում հոկտեմբերի 24-ի առավոտյան կործանված ինքնաթիռում ԵՄ-ի պաշտոնյաներ չեն եղել: Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության (ԵԱՔԾ) պաշտոնական ներկայացուցիչը:

«Ինքնաթիռը նաեւ կապված չէր Եվրամիության գործունեության հետ»,- ասված է Բրյուսելում տարածված հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կապ է պահպանում Մալթայի իշխանությունների հետ, արտաքին քաղաքական ծառայությունն ուշադիր հետեւում է այդ միջադեպի կապակցությամբ իրադարձությունների զարգացմանը:

«Մենք խորը ցավակցություն ենք հայտնում վթարից զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,- հայտարարել է ԵԱՔԾ-ի ներկայացուցիչը:

Այսօր ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հայտնել են, որ Մալթայում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ ԵՄ-ի պաշտոնյաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս