Բաժիններ՝

«Եթե ծառայողը ծառայությունից դուրս է, ի՞նչ պայմաններում նա կարող է զենք օգտագործել»

«Հրամանատարը պետք է տեղյակ լինի իր ծառայողի ընտանեկան, սոցիալական վիճակից, դա ավելի է ամրացնում հարաբերությունները հրամանատարի և զինծառայողի միջև»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցողի ուշադրությունը հրավիրեց հոդված 14-րդ-ի 8-րդ կետի վրա, համաձայն որի՝ «Հրամանատարը կամ պետն իրավունք ունի անձամբ զենք գործադրել կամ հրաման տալ գործադրելու մասին՝ կարգապահության և կարգուկանոնի  վերականգնման համար՝ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը միտված իրավիճակը շտկելու համար»: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչպես է դա որոշվում։

Ի պատասխան՝ Հայկարամ Մխիթարյանն ասաց, որ «պետը տեղում կողմնորոշվելով՝ կարգավորում է այդ հարաբերությունները։

Պատգամավոր Վահան Բաբայանն էլ հարցով դիմեց Հ. Մխիթարյանին. «Ծառայողը ծառայության ժամանակ իր պարտականությունները կատարելիս և անհրաժեշտության դեպքում՝ նաև ծառայությունից դուրս ժամանակ ունի զենք պահելու, կրելու և օգտագործելու իրավունք։ «Անհրաժեշտության դեպքում»-ը ո՞նց է մեկնաբանվում, եթե ծառայողը ծառայությունից դուրս է, ի՞նչ պայմաններում է այդ անհրաժեշտությունը ձևակերպվում»։

Հ. Մխիթարյանը պատասխանեց, որ իրենց մոտ դա նորմալ քննարկվել է, այդ հարցը հենց ինքն է բարձրացրել. «Հասկացանք, որ, եթե Տավուշի մարզում այսօր քաղպաշտպանության ստորաբաժանումները կատարում են մարտական  հերթապահություն և անհրաժեշտության դեպքում կարող են ջոկատներ Երևանից ևս գործուղվել Տավուշի մարզ։ Այդ գործուղումից հետո իրենք ճանապարհ պետք է անցնեն, բոլոր դեպքերում, իրենց մոտ զենք է լինում, ու իրենք պատասխանատվություն են կրում այդ ճանապարհահատվածում, որ պետք է գիշերեն. զինված հարձակման և նմանատիպ դեպքերում իրենք իրավունք ունեն ծառայությունից դուրս զենքն օգտագործել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս