Բաժիններ՝

Տեսանյութեր՝ Նոր Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարման վայրից

ՌԵՆ ՏՎ-ի տրամադրության տակ տեսագրություն է հայտնվել Նոր Մոսկվայում գտնվող շենքերից մեկի բնակարանում Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարման վայրից:

Նախնական տվյալներով՝ գտնվել են 39-ամյա եւ 46-ամյա երկու տղամարդկանց մարմիններ՝ հրազենային վերքերով: Ինչպես հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը, նրանք Հայաստանի քաղաքացիներ են, որոնք ՌԴ մայրաքաղաք էին եկել վաստակելու նպատակով:

Ավելի վաղ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան հավաստել է զոհվածների մարմինների հայտնաբերման փաստը եւ հավելել, որ պատահածի վայրում աշխատում Է հետաքննչական-օպերատիվ խումբը: Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու եւ ավելի անձանց սպանություն): Բացի այդ, նա հայտարարել է, որ երկու տղամարդկանց մարմինները՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել են Նոր Մոսկվայի տարածքի Ռոդնիկի միկրոշրջանի վարձու բնակարանում:

«Քննիչները պատահարի վայրի զննում են անցկացնում, հարցաքննում հարեւաններին եւ հնարավոր ականատեսների: Կատարվում են համալիր հետաքննչական գործողություններ, որոնք ուղղված են պատահածի բոլոր հանգամանքները պարզելուն»,- ասել է Իվանովան:

Հավելենք, որ սպանված հայերն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: newsbook.am-ի փոխանցմամբ՝ սպանվածներից մեկը Ձուկ մականվամբ Արմեն Իսրայելյանն է: Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր և ժամանակ առաջ նրան մեղադրում էր իրեն ազատությունից ապօրինի զրկելու և գումարներ պահանջելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս