Բաժիններ՝

Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է խորհրդարանում ներկայացվելուն

Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը, որը նախատեսում է խորհրդարանական հանրապետության անցում կառավարման նախագահական ձևի և որը մշակվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից, մոտ ապագայում կմտցվի երկրի խորհրդարան, հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը կուսակցական ղեկավարության երկօրյա հանդիպումից հետո։

«Մենք ավարտել ենք նոր Սահմանադրության վրա աշխատանքը։ Պատրաստվում ենք այն որքան հնարավոր է արագ ուղարկել խորհրդարան, որպեսզի այն որոշում կայացնի»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Խորհրդարանը նախագիծը կարող է հավանության արժանացնել սահմանադրական մեծամասնությամբ (367 ձայնով) կամ այն կդրվի հանրաքվեի, եթե դրա օգտին քվեարկի ավելի քան 330 պատգամավոր։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հայաթի Յազըջըն, Թուրքիայի նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն կարող է անցկացվել 2017թ. ապրիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս