Բաժիններ՝

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտ գտնվող արագ սննդի սպասարկման կետում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է արագ սննդի սպասարկման կետ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա/3 հասցեում գտնվող արագ սննդի սպասարկման կետի մոտ 4 քմ հատվածում այրվում են դարակներ, գույք և 1 սառնարան` մասամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել՝ 03.51-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս