Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է սպանվել

Նոր Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է սպանվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ նշելով, որ ճշտվում է նրանց գործունեության տեսակը։ ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է, որ բնակարանում դիեր են հայտնաբերվել՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը։

Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ երկու և ավելի անձանց սպանություն, ինչպես նաև 222-րդ հոդվածի հատկանիշներով՝ զենքի անօրինական կերպով զենք ձեռք բերելը, պահելը, փոխանցելը կամ կրելը։

Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ երկու տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են հրազենային վնասվածքով։ «Քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում, հարցաքննում են հարևաններին և հնարավոր վկաներին։ Կատարվում են համալիր քննչական գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Տեսանյութեր

Լրահոս