Բաժիններ՝

Հին Հռոմի 10 տարօրինակ և վախեցնող օրենք

Հռոմեական իրավունքը դարձել է ժամանակակից իրավագիտության հիմքը։ Այն պետք է իմանան բոլորը, ովքեր առնչություն ունեն օրենքի և դրա կիրառման հետ՝ իրավաբաններ, փաստաբաններ, դատախազներ, դատավորներ և այլք։ Ժամանակին սա աշխարհի ամենազարգացած և առաջադեմ պետությունն էր։ Սակայն Հին Հռոմում գոյություն ունեին այնպիսի օրենքներ, որոնք այժմ արդեն վախեցնող են։

1. Արգելվում էր մանուշակագույն կրել։ Հռոմի քաղաքացու հիմնական զգեստը բրդե կտորի մեծ հատված էր, որը կապում էին մարմնի շուրջ։ Այն մեծ մասամբ սպիտակ գույն ուներ։ Սգավորները մոխրագույն կամ սև կտոր էին կրում։ Գույների ընտրության առումով Հռոմում խիստ կանոններ չկային, բացառությամբ մեկից՝ արգելվում էր մանուշակագույն կրել. դրա իրավունքն ուներ միայն կայսրը։ Խնդիրն այն էր, որ մանուշակագույն ներկն այդ ժամանակ շատ թանկ էր։ Այն Հռոմ ներկրվում էր կայսեր հատուկ պատվերով։

1

2. Արգելվում էր մեծ խնջույք կազմակերպել։ Հռոմում բավական տարածված էին ավելորդ ճոխության դեմ օրենքները։ Դրանցից մեկը մ.թ.ա. 181թ, գործող օրենքն էր, որը սահմանափակում էր խնջույքների ծախսերը։ Հետագայում ընդունվեց ավելի խիստ օրենք, որը թույլ էր տալիս տանը հյուրընկալել 3-ից ոչ ավելի հյուր, իսկ մեկ ամսվա ընթացքում որոշակի օրերի՝ 5-ից ոչ ավելի մարդ։ Ընդ որում, սահմանված էր նաև, թե որքան գումար պետք է ծախսվի հյուրասիրության որոշակի մթերքների վրա։

2

3. Արգելվում էր լաց լինել թաղման ընթացքում։ Հին Հռոմում թաղումը բավական հետաքրքիր արարողություն էր։ Մինչ մարմինը հողին հանձնելը կամ այրելը մարմինը պտտում էրն քաղաքում՝ անպայման մտնելով նաև ֆորում։ Սկզբում ելույթ էին ունենում երաժիշտները, ապա հերթը լացողներինն էր, ապա՝ երգասացներինը, որոնք գովում էին մահացածին, հետո՝ դերասաններինը, ովքեր կատակերգական հատվածներ էին բեմադրում մահացածի կյանքից։ Դրանից հետո բերում էին նկարներ, որոնք պատկերում էին մահացածի գործերը։ Որքան հայտնի և հարգված էր մահացածը, այնքան շատ լացողներ էին հրավիրվում։ Լրիվ անծանոթ կանայք, ովքեր նույնիսկ չէի տեսել մահացածին, լացում էին, պոկում մազերը, ճանկռտում իրենց երեսները։ Արդյունքում արգելվեց լացը թաղումների ընթացքում, որպեսզի մարդիկ այլևս նման անձանց չվարձեն։

3

4. Հայրը կարող էր օրինականության շրջանակներում սպանել դստեր սիրեկանին։ Ընդհանրապես Հին Հռոմում հետաքրքիր օրենքներ կային դավաճանությունների հետ կապված։ Եթե տղամարդը կնոջը բռնացնում էր սիրեկանի հետ, նա պետք է երկուսին փակեր տանը, և որքան հնարավոր է՝ շատ հարևաններ կանչեր, որպեսզի վերջիններս վկա լինեին դավաճանության փաստին։ Պաշտոնական մեղադրանքից հետո տղամարդը պարտավոր էր ամուսնալուծվել կնոջից։ Այն դեպքում, երբ կնոջ սիրեկանը դերասան էր կամ ազատ արձակված ստրուկ, տղամարդն իրավունք ուներ սպանել նրան։ Իսկ եթե հայրն իր չամուսնացած դստերը բռնացներ սիրեկանի հետ, կարող էր սպանել վերջինիս՝ անկախ նրա սոցիալական կարգավիճակից։ Մյուս կողմից, տղամարդկանց դավաճանությունը դերասանուհիների, մարմնավաճառների և այլ կանանց հետ իրավաբանորեն ոչ մի կերպ չէր պատժվում։

Arles muséee archeologique

5. Ծնողներին սպանողին խեղդում էին կաշվե պարկով՝ կենդանիների հետ։ Այսպիսի մահապատժի հաճախ ենթարկում էին այն հռոմեացիներին, ովքեր սպանել էին իրենց մոտ հարազատներին։ Ընդ որում, մարդկանց խեղդում էին տարբեր արարքների համար և բավական հաճախ։ Իսկ ծնողներին սպանած քաղաքացիներին խեղդում էին պարկով՝ դրա մեջ նետելով նաև կենդանիների՝ շուն, օձ կամ կապիկ։ Այդ ժամանակ համարվում էր, որ այս կենդանիներն ամենավատն են պատվում իրենց հայրերին։ Իսկ պարկի մեջ խեղդելն ընդհանրապես ամենանվաստացնող միջոցն էր համարվում՝ մարդուն կյանքից զրկելու համար։

Monographien zur deutschen Kulturgeschichte, herausgegeben von G

6. Մարմնավաճառները պարտավոր էին մազերը ներկել բաց կամ շիկակարմիր գույնի։ Հռոմեական զորահրամանատարների բազմաթիվ արշավանքների արդյունքում կայսրության մայրաքաղաքում շատանում էին Կենտրոնական Եվրոպայից բերված կանայք։ Նրանք ամենից հաճախ ընկնում էին հասարակաց տներ՝ ստրուկի կամ մարմնավաճառի կարգավիճակով։ Քանի որ նրանց շրջանում շատ էին բաց կամ շիկակարմիր մազեր ունեցողները, շուտով ընդունվեց պաշտոնական հրաման, որը պարտադրում էր բոլոր մարմնավաճառների մազերը բաց կամ շիկակարմիր ներկել։

6

7. Ինքնասպանություն գործելու համար անհրաժեշտ էր ստանալ Սենատի թույլտվությունը։ Քաղաքացիների թույլ չէր տրվում ինքնակամ ինքնասպանություն գործել։ Եթե քաղաքացին ցանկություն էր հայտնում վերջ դնել իր կյանքին, նա պարտավոր էր պաշտոնական խնդրանք հղել Սենատին՝ մանրամասն ներկայացնելով պատճառները, որոնք իրեն դրդել են այդ քայլին։ Եթե սենատորները խորհրդակցությունից հետո պատճառները բավարար էին համարում, քաղաքացուն անվճար թույն էին տալիս։

7

8. Հայրը կարող էր երեք անգամ վաճառել երեխաների ստրկության համար։ Հռոմում ընտանիքի հայրը լուրջ հարգանք ուներ և մի շարք անքակտելի իրավունքներ։ Դրանցից մեկն իր երեխաներին ժամանակավոր ստրկության վաճառելն էր։ Ընդ որում, դա ժամանակավո՞ր է, թե՞ մշտական, ևս որոշում էր հայրը։ Մեզ հասած տեքստերում չկան հստակ տեղեկություններ, թե այդ դեպքերում ինչ պայմանագիր էր կնքվում և ինչ սահմանափակումներ էին դրվում։ Հայտնի է, որ ինչ-որ պահի հայրը կարող էր պահանջել, որպեսզի որդուն իրեն վաճառեն։ Այդ դեպքում նա կրկին իշխանություն էր ստանում իր երեխայի նկատմամբ և կարող էր կրկին վաճառել նրան։ Վաճառքը կարող էր կրկնվել երեք անգամ։ Երրորդ վաճառքից հետո որդին ամբողջությամբ ազատվում էր հոր իշխանությունից։

OLYMPUS DIGITAL CAMERA

9. Կինը կարող էր տանից հեռանալ երեք օրով՝ երկարացնելու համար մինչամուսնական «փորձաշրջանը»։ Հին Հռոմում ամուսնության երեք տեսակ կար։ Առաջին երկուսը հիշեցնում են ներկայիս պաշտոնական ամուսնությունը, իսկ երրորդ տեսակի դեպքում զույգն ամուսնանալու էր միայն մեկ տարի համատեղ կյանքից հետո։ Այս «փորձաշրջանի» ընթացքում զույգերը կարող էին ճանաչել միմյանց՝ հասկանալու համար՝ արդյոք անհրաժե՞շտ է պաշտոնական ամուսնությունը։ Այս դեպքում, եթե կինն իր ապագա պոտենցիալ ամուսնու տանից հեռանում էր երեք օրից և երեք գիշերից ավելի ժամանակով, հաշվարկը սկսվում էր նորից։

9

10. Ընտանիքի հայրը կարող էր օրինականության շրջանակներում սպանել ընտանիքին։ Սա հատկապես վառ էր արտահայտված մինչկայսերական վաղ շրջաններում։ Ընտանիքի հայրը համարվում էր դինաստիայի ամենամեծ անդամը։ Նա բացարձակ իրավունքներ ուներ իր ընտանիքի նկատմամբ։ Նա և՛ ղեկավարն էր, և՛ մեղադրողը, և՛ դատավորը։ Ընդ որում, եթե տղաներն արդեն մեծ էին և իրենց ընտանիքն ունեին, միևնույն է, ընտանիքի ղեկավար էր համարվում դինաստիայի ամենամեծ անդամը։ Նրան էին պատկանում երեխաները, կանայք։ «Պատկանել» բառն օգտագործված է ուղիղ իմաստով։ Ընտանիքի հայրը կնոջը կարող էր սպանել դավաճանության համար, դստերը՝ արտամուսնական կապի, որդիներին՝ իրավախախտման համար։

10

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս