Բաժիններ՝

Մասնավոր հատվածում աշխատավարձն աճել է, պետականում՝ նվազել

2016 թվականի սեպտեմբերին միջին ամսական անվան աշխատարձը Հայաստանում կազմել է 184992 դրամ, իսկ հունվար-սեպտեմբերին՝ միջինում 185270 դրամ ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատավարձն աճել է 1.1%-ով։ Այդ թվում, ոչ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 1.6%-ով և կազմել 214169, իսկ պետական հատվածում՝ նվազել 0.7%-ով և կազել 161665 դրամ։

Սպառողական ապրանքների գները 2016 թվականի սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, նվազել են 1.9%-ով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս