Բաժիններ՝

2.728 հելապահայ ստացել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը

Հալեպում բնակվող 2 հազար 728 հայ ստացել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է Հալեպի Գանձասար պարբերականը, այս մասին հայտնել է սիրիահայության Շտապ օգնության եւ վերականգնման գործադիր մարմինը:

Գործադիր մարմինը նախապես հաղորդագրություն էր տարածել` ժողովրդին հրավիրելով Ս. Աստվածածին եկեղեցի` ստանալու պատրաստված զամբյուղները: Բնակիչներին տրամադրվել է հանդերձանք, սննդամթերք, ծխախոտ: ogn1_640x420

Օգնության բաշխումը կատարվել է հոկտեմբերի 17-­ին, 18­-ին, 19­-ին, 20­-ին և 21-­ին:

Օգնության բաշխումը շարունակվում է հայտարարված ժամանակացույցին համաձայն։

Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հոկտեմբերի 7­ին հասել էր Հալեպ և հանձնվել Սիրիահայության շտապօգնության և վերականգնման մարմնին: 40 տոննա կշռող մարդասիրական օգնությունը նախապես երկու օդանավերով Երևանից տեղափոխվել էին Լաթաքիայի ռուսական Հմեյմիմ ռազմաբազա: Օգնության մի մասը տրամադրվել է Լաթաքիայի, Քեսաբի, Տարտուսի և Դամասկոսի ժողովրդին, իսկ գերակշիռ մասը հասել է Հալեպ` տրամադրվելու բոլոր կարիքավոր սիրիացիներին: ogn3_640x420 ogn4_640x420 ogn5_640x420 ogn6_640x420 ogn7_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս