Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է վերսկսել Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը

Ռուսաստանը քննարկում է Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը վերսկսելու հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»­-ին հայտնել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը:

«Մենք մեր հնարավորությունների սահմաններում քննարկում ենք մարդասիրական օգնության տրամադրման վերսկսման հարցը: Ուշադրության տակ ունենալով այս ոլորտում մեր հատուկ պայմաններում լինելը՝ մենք այս հարցն այսպես չենք թողնի»­ նշել է Զասիպկինը:

«Երկար ժամանակ մենք տրամադրում էինք նյութական օգնություն, սակայն պայմանները փոխվեցին: Օրինակ` Ուկրաինայում սկսված կոնֆլիկտի հետևանքով Ռուսաստանը մեծ մասշտաբով օգնություն սկսեց ուղարկել Ուկրաինայի արևելյան շրջանին»,­ ընդգծել է դեսպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս