Բաժիններ՝

«Մոուրինիոյի խոսքերն ինձ չեն հետաքրքրում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո (0:0) հրաժարվել է մեկնաբանել Ժոզե Մոուրինիոյի արտահայտությունները:

«Դա ինձ հետաքրքիր չէ: Խաղն ավարտվել է, ինչո՞ւ այն նորից քննարկել: Ինձ չի անհանգստացնում, թե ինչ են խոսում խաղից հետո: Մի՛ անհանգստացրեք ինձ նման բաներով, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Չի կարելի հաղթել խաղը խաղից հետո. դա ես սովորել եմ դեռ կարիերայիս սկզբում: Մենք 1 միավոր վաստակեցինք, և դա լավ է. մենք մեկ միավոր ավելին ունենք, քան խաղից առաջ: Մենք իդեալական խաղ չանցկացրեցինք, բայց դա լավ փորձ էր, և վերջ: Իսկ թե ինչ է ասում Մոուրինիոն, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս