Բաժիններ՝

«Միկին երկար ժամանակ չունի խաղային պրակտիկա, դրա համար ես որոշեցի խաղալ Լինգարդի և Մարսիալի հետ». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բացատրել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը Եվրոպայի լիգայի «Ֆեներբախչեի» դեմ խաղի հայտացուցակում:

«Մեկ բան է, երբ դու ֆիզիկապես առողջ ես և վնասվածք չունես, և մեկ այլ բան է, երբ դու խաղային այնպիսի մարզավիճակում ես, որպեսզի հանդիպում անցկացնես և համապատասխանես խաղի տեմպին:

Ես որոշեցի խաղալ Լինգարդի և Մարսիալի հետ, իսկ պահեստայինների նստարանին էին Ռեշֆորդը և Մեմֆիսը: Ես չեմ կարող բոլորին միանգամից խաղացնել: Միկին երկար ժամանակ չունի խաղային պրակտիկա»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս