Բաժիններ՝

Google-ը ցույց է տալիս Ֆեթուլլահ Գյուլենի մահվան տարեթիվը

Համացանցային որոնողական ամենահայտնի համակարգը` Google-ը, հրապարակել է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահանալու տարեթիվը: Google-ում Գյուլենի անունը փնտրելիս էջի աջ կողմում հայտնվող տվյալների մեջ կա նաև նրա մահվան տարեթիվը` 2017 թվականի ապրիլի 13:

Որոնողական համակարգն այս տվյալները ցույց է տալիս Wikipedia առցանց ազատ հանրագիտարանի տվյալների հիման վրա: Թեպետ հանրագիտարանի էջում Գյուլենի մահվան տարեթիվը հանված է, սակայն Google-ը շարունակում է այն ցույց տալ:

gyul
Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս