Բաժիններ՝

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած մեկ քաղաքացի տեղափոխվել է Հայաստան

Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկը այսօր Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։ Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան տեղափոխել է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ։

«Վթարից տուժած Հայաստանի մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժում ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության», – ասված է ԱՆ հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս