Բաժիններ՝

Օդային ճանապարհով ՀՀ-ից մեկնողների թիվը 26.6 հազարով գերազանցում է ժամանողների թվին

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 784208 մարդ, ժամանել՝ 758292 մարդ։

Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանով Հայաստանի մեկնել է 3915 մարդ, ժամանել՝ 3150 մարդ։

Այսպիսով, օդային ճանապարհով ՀՀ-ից մեկնողների և ՀՀ ժամանողների թվի տարբերությունը կազմում է 26681 մարդ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս