Բաժիններ՝

Փարիզի քաղաքապետն այցելել է Կոմիտասի թանգարան­ինստիտուտ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հոկտեմբերի 8­ին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Շրջայցի ընթացքում թանգարան­ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոսնտանդյանի ուղեկցությամբ Անն Իդալգոն ծանոթացել է թանգարանի ցուցանշումներին, Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքի առավել ուշագրավ դրվագներին: Այս մասին տեղեկացրին Կոմիտասի թանգարան-­ինստիտուտից՝ հավելելով. «Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նաև գրառում կատարեց Կոմիտասի թանգարան­ինտիտուտի հուշամատյանում. «Ի պատիվ այն կապերի, որոնք միացնում են Ֆրանսիան Հայաստանին, Երևանը Փարիզին և որոնք Կոմիտասին են միացնում Փարիզին՝ իր հավերժական քաղաքին»:

Շրջայցի ավարտին ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը կոմիտասյան մեկ ստեղծագործություն կատարեց՝ ի պատիվ Ֆրանսիայից ժամանած հյուրերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս