Բաժիններ՝

Ինչպես են Վրաստանում դիմավորում Հռոմի պապին

Քիչ հետո Թբիլիսիի միջազգային օդանավակայան կժամանի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ինչի կապակցությամբ Վրաստանը պատրաստվում է ըստ արժանվույն դիմավորել նրան։ Օդանավակայանում են Վրաստանի հոգևոր, քաղաքացիական ղեկավարները, Վրաստանի կաթոլիկ համայնքի անդամները՝ պապական դրոշի գույներով դրոշակներով։

Նախատեսվում է, որ օդանավակայանում նրան կդիմավորեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդը։

Այնուհետ Վրաստանի նախագահական նստավայրում Հռոմի պապը կհանդիպի երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, կրոնական տարբեր համայքների անդամների հետ։

Այցելության վերջին օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Բաքու։
Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարել էր, որ ընդունել է այդ երկրներ հրավերը վաղնջական քրիստոնեական արմատների պատճառով, որ առկա են այդ հողերում, ինչպես նաև խաղաղության ուղիների խթանման նպատակով։

Փաստացի, Հռոմի պապը Վրաստանում կմնա 2 օր, Ադրբեջանում՝ 1 օրից էլ պակաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս