Բաժիններ՝

Ռուբեն Հախվերդյանին սպասում են Աբու Դաբիում

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 30-ին տեղի է ունենալու երգահան, հեղինակային երգերի հայտնի կատարող Ռուբեն Հախվերդյանի համերգը: Այդ մասին  arevelk.am-ը տեղեկացել է համերգի կազմակերպիչներից:

Ռուբեն Հախվերդյանի համերգը կայանալու է Աբու Դաբիի «Սուրբ Նահատակաց» հայկական եկեղեցում, իսկ մուտքն անվճար է: Երգահանը հատուկ ծրագիր է պատրաստել երեխաների համար:

Աբու Դաբիի Ազգային վարչության կազմակերպած համերգին աջակցում է «Եռանավ» հայրենադարձության և շինարարության գործակալությունը, որը վերջին տարիներին զբաղվում է Մերձավոր Արեւելքից և այլ երկրներից դեպի Հայաստան հայերի հայրենադարձության կազմակերպման հարցերով՝ կառուցելով նրանց համար տներ և տրամադրելով հայաստանյան իրականության մասին օգտակար խորհրդատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս