Բաժիններ՝

Քերին ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմաններ չի տեսնում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն դասավորվել: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ­ը, այս մասին Քերին խոսել է Վաշինգտոնում կազմակերպված ամենամյա ֆորումի ժամանակ:

Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:

ԱՄՆ պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ պաղեստինա­իսրայելական հակամարտությունը չի դասվում նման հակամարտությունների շարքին: Նրա համոզմամբ` նմանօրինակ հակամարտությունները բարդ են, սակայն կարելի է տեսնել այն միջոցները, որոնցով դրանք կարելի կլինի թողնել անցյալում, «եթե մարդիկ ընդունեն հստակ համալիր որոշումներ»:

«Կարծում եմ, որ իսրայելա­պաղեստինյան հակամարտությունը
մտնում է այս կատեգորիայի մեջ»,­ ընդգծել է Քերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս