Բաժիններ՝

ՀՀԿ­-ի առաջիկա համագումարում հնարավոր են ղեկավար կազմում փոփոխություններ. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-­ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` համագումարը չի լինելու նախընտրական բնույթի, այլ լինելու հաշվետու, ինչից հետո անմիջապես կուսակցությունը կսկսի նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին:

«Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ­-ի համար: Նախատեսվում են փոփոխություններ և ծրագրում, և կանոնադրության մեջ: Չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն նաև ղեկավար կազմում: Դա մշտական գործընթաց է»,-­ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ կուսակցության ԳՄ նիստը վարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս