Բաժիններ՝

Լևոն Սարգսյանը՝ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչման, Մատենադարանի տնօրեն նշանակվելու մասին. armtimes.com

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը, անտարբեր է իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու առիթով իրականացվող ստորագրահավաքին: Այդ մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, մամուլում հրապարակում կա, որ դուք եք համարվում Մատենադարանի տնօրենի թեկնածուներից ամենահավանականը: Ունե՞ք նման ցանկություն:

– Ոչ, դա հերյուրանք է, ես առաջին անգամ մամուլի հրապարակումից եմ իմացել: Այդ մասին խոսք չկա նույնիսկ:

– Եթե մրցույթ լինի՝ չե՞ք մասնակցի: Ճի՞շտ հասկացա:

– Այո, ճիշտ հասկացաք, ես չեմ պատրաստվում մասնակցել: Սա հերթական դեպքն է, որ թերթերն ինձ պաշտոն են վերագրում, էլ պաշտոն չի մնացել, որ չվերագրեն: Էլ ռեկտորի պաշտոն չի մնացել, որ չնշանակեն:

– Պարոն Սարգսյան, Գյումրիում ստորագրահավաք է սկսվել…

– Ով ինչ ուզում է՝ թող անի, ես տեղյակ չեմ եղել, ես նույնիսկ Հայաստանում չեմ եղել. իմ ընդունարանից ուզել են իմ կենսագրությունը, իրենք էլ արել են, թող անողներն էլ գան պատասխան տան, ինձ դա չի հետաքրքրում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս