Բաժիններ՝

«Բորիսպոլ» օդանավակայանը չի կարող պատժել ուղեբեռների գողերին. տնօրեն

Ուկրաինայի խոշորագույն օդանավակայանը՝ «Բորիսպոլը», բախվում է դժվարությունների՝ կապված ուղևորների ուղեբեռների գողությունների խոչընդոտման հետ, հայտարարել է օդանավակայանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Եվգենի Դիխնեն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

«Մենք դժվարություններ ունենք։ Երբ պարզում ենք, որ աշխատակիցը գողության հակում ունի, մենք այդքան էլ շատ իրավական մեխանիզմներ չունենք նրան աշխատանքից ազատելու համար։ Գործում է անմեղության կանխավարկածը, իրավական նորմերը»,- ասել է նա օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ անգամ, երբ իրենք հաստատ գիտեն, որ օդանավակայանի աշխատակիցը զբաղվում է գողությամբ, օդանավակայանը ոչ միշտ ունի բավականաչափ ապացույցներ դատական հետապնդում սկսելու համար։

«Նաև դատավորները ոչ միշտ են շահագրգիռ, որպեսզի ընդունեն նման որոշում։ Նրանք բնավ էլ աղքատ մարդիկ չեն, նրանք տասնամյակներով գողություն են անում օդանավակայանում, նրանցից շատերը բավականաչափ մեծ տներ ունեն Բորիսպոլի շրջանում, նրանք իրենց կարող են թույլ տալ արդյունավետորեն պաշտպանվել դատարաններում, այն ժամանակ, երբ ձեռնարկությունը դրա համար այդքան էլ շատ մեխանիզմներ չունի։ Այդ պատճառով էլ ոստիկանության հետ մեր համատեղ ջանքերը նման մարդկանց պատասխանատվության ենթարկելու մասով ոչ միշտ են հաջողվում»,- ասել է վերջինս։

Միաժամանակ, ըստ օդանավակայանի ղեկավարի, ինքը չունի իրավական հնարավորություն՝ նման աշխատակիցներին աշխատանքից ազատել այն հոդվածով, որով նրանց այլևս աշխատանքի չեն ընդունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս