Բաժիններ՝

Փրկարարներն ավտոմեքենայի անիվի մեջից օձ են հայտնաբերել

Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում կայանված ավտոմեքենայի անիվի մեջ նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս