Բաժիններ՝

Bloomberg-ի առողջապահության վարկանշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը

Ռուսաստանը զբաղեցրել է վերջին տեղը առողջապահական համակարգի արդյունավետության միջազգային վարկանշային աղյուսակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը։

Վարկանիշը հաշվի է առնում առողջապահության վրա ծախսերն ու կյանքի միջին տարիքը, ինչպես նաև ՀՆԱ-ի մասնաբաժինը բնակչության հաշվով, որը ծախսվում է առողջապահության վրա։

Բացի Ռուսաստանից՝ ամենից անարդյունավետ առողջապահական համակարգեր ունեցող երկրների թվում են Բրազիլիան, Ադրբեջանը, Կոլումբիան, Հորդանանը։
Ռուսաստանում կյանքի միջին տևողությունը 70.37 տարին է, ընդ որում, բժշկության վրա ծախսվում է ՀՆԱ-ի 7.07%-ը։

ԱՄՆ-ը հայտնվել է Bloomberg-ի աղյուսակի՝ վերջից 6-րդ հորիզոնականում։ Բժշկության վրա ՀՆԱ-ի 17.14% ծախսերի պարագայում կյանքի միջին տևողությունը կազմում է 78,94 տարի։
Ամենաարդյունավետ առողջապահական համակարգերն ունեն Հոնկոնգն ու Սինգապուրը։ Այնտեղ բժշկության վրա ծախսվում է ՀՆԱ-ի մոտ 5%-ը, իսկ կյանքի միջին տևողությունը կազմում է 83 տարի։

Այնուհետ հաջորդում են Իսպանիան, Հարավային Կորեան ու Ճապոնիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս