Բաժիններ՝

Սիրուշոն հարգանքի տուրք է մատուցել Շիմոն Պերեսի հիշատակին

Հայտնի երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում հրապարակել է Time to pray երգի տեսահոլովակը, որի խոսքերի հեղինակը նախօրեին մահացած Իսրայելի նախկին նախագահ, խաղաղության նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսն է, երաժշտության հեղինակները՝ իսրայելցի Բոազ Մաուդան և Թոմեր Բիրանը։

Երգչուհին այդկերպ իր հարգանքի տուրքն է մատուցում Շիմոն Պերեսի հիշատակին։
2009թ․ Սիրուշոն Time to pray երգը ձայնագրել է սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և Բոազ Մաուդայի հետ։Երգը կատարում են Սիրուշոն, Բոազ Մաուդան և Ելենա Տոմաշևիչը։
Առաջին անգամ երգը ներկայացվել է 2009թ. մարտի 8-ին Սերբիայի երաժշտական փառատոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս