Բաժիններ՝

«Շատերը նոր վարչապետի հետ հույսեր են կապում, այդ թվում՝ ես». Աբել Աղանբեգյան

Հայաստանը մեծապես կախված է աշխարհում, և մասնավորապես, Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններից։ Այս մասին այսօր նշեց ՌԴ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը՝ «Տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում՝ երրորդ սերնդի բարեփոխումներ, ներդրումային միջավայր և զարգացման նախադրյալներ» թեմայով աշխատաժողովի ժամանակ իր ելույթում։ Նշենք, որ աշխատաժողովը նախաձեռնել էր Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը։

Աղանբեգյանը նշեց, որ 2008 թվականին Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի հիմնադիր Ռադիկ Վանունցի հետ միասին իրենք շրջել են Հայաստանի բոլոր մարզերում, հանդիպել ընկերությունների ղեկավարներին, տեղական իշխանություններին, նախարարներին։ Միաժամանակ աշխատանք են տարել՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը ուսումնասիրելու ուղղությամբ։

Մոտ երկու տարվա աշխատանքի արդյունքում հրապարակվել է 120 էջանոց զեկույց` նվիրված ՀՀ ներդրումային քաղաքականության հեռանկարներին։ Զեկույցում, ըստ Աղանբեգյանի, վեր են հանվել ՀՀ տնտեսության խոցելի կետերը և այն ուղղությունները, որոնք զարգացման պոտենցիալ ունեն։ Գիտնականի խոսքով, ՀՀ տնտեսությունն ունի, այսպես կոչված, սև խոռոչներ, առանց որոնց վերացման անհնար է երկիրը առաջ տանել։

Աբել Աղանբեգյանը չցանկացավ խոսել այն մասին, թե իրենց առաջարկություններից որ մասն է ընդունվել կառավարության կողմից և անցած 7-8 տարիների ընթացքում ինչ բացթողումներ են եղել ներդրումային քաղաքականության ուղղությամբ։ «Թերությունները չեմ թվարկի, կփորձեմ ավելի շատ ուշադրություն դարձնել դրական կետերին», – ասաց գիտնականը՝ ավելացնելով,

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ կողքից եկած մարդիկ բարոյական իրավունք չունեն քննադատել այստեղ տարվող քաղաքականությունը, դա գեղեցիկ չէ։ Մանավանդ, որ այժմ ձևավորվել է նոր կառավարություն, շատերը նոր վարչապետի հետ հույսեր են կապում, այդ թվում՝ ես», – նշեց Աղանբեգյանը։

Աբել Աղանբեգյանի ծավալուն զեկույցին առավել մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս