Բաժիններ՝

Արմունկի վնասվածքի պատճառով Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Պեկինի մրցաշարին

Մրցաշարը նոր չեմպիոն կունենա:
«Ես շատ տխուր եմ, որ ի վիճակի չեմ մասնակցելու Պեկինի մրցաշարին: Ես դեռ չեմ վերականգնվել արմունկի վնասվածքից, և ինձ խորուրդ է տրվել չխաղալ մրցաշարերում՝ մինչև վիճակիս լրիվ բարելավումը:

Ես կշարունակեմ վերականգնումը և հուսով եմ, որ կարող եմ վերադառնալ ATP մրցաշարերին, որքան հնարավոր է շուտ:

Պեկինի մրցաշարն իմ սիրելիներից մեկն է: Ես այնտեղ մեծ հաջողությունների եմ հասել՝ հաղթելով տիտղոսը 6 անգամ: Ես սիրում եմ խաղալ չինացի երկրպագուների առջև և անհամբերությամբ սպասում եմ իմ վերադարձին»,- ասել է Ջոկովիչը:

Ջոկովիչը Պեկինում հաղթել է 2009-2010 և 2012-2015 թվականներին:
Մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 3-9-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս