Բաժիններ՝

Չինաստանը մտադիր է ընդունել ֆուտբոլի 2030թ. Աշխարհի առաջնությունը

Այդ մասին հայտարարել է Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիայի փոխնախագահ Չժան Ցզյանը:

«Յուրաքանչյուր չինացի ֆուտբոլային երկրպագու երազում է, որպեսզի աշխարհի առաջնությունը տեղի ունենա Չինաստանում: ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն, մեզ համար այդքան էլ հեշտ չի լինի ընդունել Աշխարհի առաջնությունը 2026 թվականին:

Ես, իհարկե, հուսով եմ, որ դա կարող է տեղի ունենալ 2030 թվականից շուտ, բայց ՖԻՖԱ-ն կանոններ ունի, և մենք հետևում ենք ՖԻՖԱ-ի որոշումներին»,- ասել է Չժան Ցզյանը:

2018թ. Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում:
2022թ. մրցաշարը կընդունի Քաթարը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս