Բաժիններ՝

Թրամփը Google-ին մեղադրել է Քլինթոնի հետ նախահամաձայնության մեջ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Google որոնիչին մեղադրել է իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնի վերաբերյալ վատ նորությունները մաղելու մեջ, տեղեկացնում է BBC-ն:

«Google-ի հարցման համաձայն՝ մենք երկրում երկու կետով առաջ ենք: Եվ դա չնայած այն բանին, որ Google որոնողական համակարգը բաց չի թողել Հիլարի Քլինթոնի մասին վատ նորությունները: Ո՞նց Է ձեզ համար»,- հայտարարել է նա՝ Վիսկոնսինում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:

Խոսքն, ըստ երեւույթին, վերաբերում է այն տեսությանը, որ Google-ում ինքնալրացման գործառույթն ավելի խրախուսական բառապաշար է առաջարկում է Հիլարի Քլինթոնի վերաբերյալ հարցումներ անելիս:

Ինտերնետ-ընկերության ներկայացուցիչները ժխտում են այդ մեղադրանքներն՝ ընդգծելով, որ չեն միջամտում որոնողական կայքի աշխատանքի ալգորիթմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս