Բաժիններ՝

FA-ն Արսեն Վենգերին կառաջարկի գլխավորել Անգլիայի հավաքականը 2017 թվականին

Ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը կարող է աշխատել «Արսենալում»:
Վենգերը Ռոյ Հոջսոնի հեռանալուց անմիջապես հետո առաջնային տարբերակն էր, բայց ֆրանսիացին հրաժարվեց՝ նախընտրելով աշխատանքն «Արսենալում»: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, հիմա FA-ի ղեկավարները պատրաստ են սպասել մինչև 2016-17թթ. մրցաշրջանի ավարտը: Եթե այդ առաջարկը հարմար լինի Վենգերին, ապա Գարեթ Սաութգեյթը կաշխատի մինչև 2017թ. ամառը:

Անգլիայի հավաքականում աշխատանքի է հավակնում նաև «Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն:

Սեմ Էլարդայսն աշխատեց թիմի հետ 67 օր և հեռացվեց կոռուպցիայի վերաբերյալ սկանդալից հետո:
66-ամյա Արսեն Վենգերն աշխատում է «Արսենալում» 1996 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս