Բաժիններ՝

Հռոմի պապը Վրաստան այցի պատճառով չի մասնակցի Շիմոն Պերեսի հուղարկավորությանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի կարող մասնակցել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը Վրաստան կատարելիք այցի պատճառով։

Այս մասին տեղեկությունը նախօրեին տարածել է Catholic News Service գործակալության թղթակից Սինդի Վուդենը։

Վերջինս, հղում կատարելով Վատիկանում իր աղբյուրին, իր Twitter-ում գրել է, որ Պապը չի կարող մեկնել Երուսաղեմ, որտեղ սեպտեմբերի 30-ին պլանավորված է նրա հուղարկավորությունը, քանի որ հենց այդ օրն է մեկնարկում Հռոմի պապի այցը Վրաստան։

Վրաստանի նախագահի ադմինիստրացիայում հաստատել են գործակալության տեղեկությունը՝ նշելով, թե Ֆրանցիսկոսի՝ ավելի վաղ հրապարակված օրակարգն անփոփոխ է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս