Բաժիններ՝

Ադրբեջանի 2017թ. պետբյուջեի պակասուրդը կազմել է 645 մլն մանաթ

Ադրբեջանի 2017թ. պետական բյուջեի եկամուտները կազմում են 15.955 մլրդ մանաթ (կենտրոնացված եկամուտները՝ 15 312 619 հազար մանաթ, տեղականները՝ 15 312 619 հազար մանաթ), ծախսերը՝ 16.6 մլրդ մանաթ (կենտրոնացված ծախսերը՝ 15 881 730 հազար մանաթ, տեղական ծախսերը՝ 718 270 հազար մանաթ), հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ինչպես գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարությունից, 2017թ. պետբյուջեի պակասուրդը կազմում է 645 մլն մանաթ կամ ՀՆԱ-ի 1%-ը։
Այն ֆինանսավորվելու է սեփականաշնորհումներից գոյացած գումարներից, գանձարանից, դրամաշնորհներից, ներքին և արտաքին փոխառություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս