Բաժիններ՝

Ադրբեջանը ADEX 2016-ում ներկայացրել է նոր սերնդի ռումբեր

Ադրբեջանական երկրորդ՝ ADEX 2016 սպառազինությունների ցուցադրությանը Բաքուն ներկայացրել է նոր սերնդի ավիառումբերի 7 տեսակ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանում ընթանում են նոր սերնդի ավիառումբերի ստեղծման ինտենսիվ աշխատանքներ։

Ավիառումբերը ցուցադրվում են ADEX 2016-ի շրջանակում։
Նշվում է, որ ցուցադրված են նաև 80 մմ-անոց երկու նոր չվերահսկվող հրթիռներ։
ADEX-ն անցկացվում է 2 տարի մեկ անգամ: Այն անցկացվում է սեպտեմբերի 27-30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս