Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը 600 մլն եվրո օգնություն կհատկացնի Թուրքիայում սիրիացի փախստականներին

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել հավելյալ 600 մլն եվրո օգնություն հատկացնել Թուրքիայի սիրիացի փախստականներին այն համաձայնագրի շրջանակում, որը ենթադրում է աջակցություն Եվրամիությանը Թուրքիայի հետ 3 մլրդ եվրոյի համաձայնագրի շրջանակում, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։

«Եվրահանձնաժողովը ստորագրել է երկու ուղղակի դրամաշնորհ 600 մլն եվրոյի չափով՝ որպես աջակցություն սիրիացի փախստականներին կրթության ու առողջապահության ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրահանձնաժողովը հուլիսի վերջին հավանության էր արժանացրել 1.4 մլրդ եվրոյի հատկացումը Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին։ Ներկայիս 600 միլիոն եվրոն հուլիսյան տրանշի համաձայնեցման մաս է կազմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս