Բաժիններ՝

«Լեսթերը» դարձավ անգլիական առաջին ակումբը, որը Չեմպիոնների լիգայի 2 մեկնարկային խաղերում հասել է հաղթանակի

Խմբային փուլի 2-րդ տուրում «աղվեսները» հաղթեցին «Պորտուին»: 2 տուրերի արդյունքում թիմը հավաքել է 6 միավոր և իր խմբում գրավում է առաջին տեղը:
ԱՊԼ-ում թիմը 6 տուրերից հետո գրավում է 12-րդ տեղը. «Լեսթերն» արդեն պարտվել է 3 խաղերում:

«Լեսթերից» բացի, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Անգլիայից տարբեր թվերի հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Չելսին», «Լիդսը», «Նյուքասլը» և «Բլեքբերնը»: Սակայն այս ակումբներից ոչ մեկը չի կարողացել հասնել այն բանին, ինչն արդեն հաջողվեց «Լեսթերին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս