Բաժիններ՝

Մոսկվան ավելի խորն է ներքաշվում Սիրիայի ներքին հակամարտության մեջ. Սպիտակ տուն

Նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը մեկնաբանել է Սիրիայում իրավիճակը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ասադի ռեժիմի և Ռուսաստանի կողմից տեսնում ենք քաղաքացիական օբյեկտներին ուղղված համակարգված արշավ՝ ուղղված քաղաքացիական օբյեկտներին, որը կոչված է իրեն ենթարկել խաղաղ բնակչությանը»,- հայտարարել է նա:

Էռնեստի խոսքով՝ այդ արշավն ընդունում է տարբեր տեսք: «Անցած հանգստյան օրերին մենք տեսանք, թե ինչպես էին նպատակաուղղված հարվածներ հասցվում կենտրոնակայաններին և «Սպիտակ սաղավարտների» կենտրոնին՝ մարդասիրական կազմակերպության, որն առաջին օգնություն է ցուցաբերում տուժածներին և պարզապես փորձում է ապահովել քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը, որոնք հայտնվել են կրակի առաջնագծում»,- ընդգծել է նա:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայի գործողությունները Սիրիայում հետևանքներ կունենան հենց Ռուսաստանի համար:

«Այն ավելի խորն է ներքաշվում Սիրիայի ներքին հակամարտության մեջ: Ռուսաստանն ավելի է մեկուսանում համաշխարհային հանրությունից: Երկիրը պետք է ստիպված լինի հավելյալ ռեսուրսներ ներդնել, որոնք այնքան էլ շատ չեն: Մենք գիտենք, որ նրա տնտեսությունը թուլացած է, իսկ նրա արժութային պահուստները կտրուկ կրճատվել են ընդամենը մի քանի տարում: Ենթադրում եմ, որ եկել է պահը, երբ մենք գնահատում ենք Ռուսաստանի մոտեցումը իրավիճակի նկատմամբ ոչ թե նրա դեսպանի հայտարարություններով, այլ նրա զինվորականների գործողություններով»,- հավելել է դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս