Կառավարությունում փոփոխությունները շարունակվելու են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում այժմ զբաղված են նախարարությունների, տարբեր վարչությունների ենթակայության ներքո գործող պետական կառույցների, ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով, միավորում-անջատումներով: Սա պետական աշխատողների սրտով չէ՝ նրանք հայտնվում են ռեալ վտանգի առաջ: Ջրային պետական կոմիտեում, օրինակ, գոհ չեն, որ գյուղատնտեսության նախարարության կազմից անցել են էներգետիկայի նախարարության կազմ։ Իշխանության կուլիսներում քննարկվում է նաեւ պետգույքի վարչությունը եւ կադաստրի կոմիտեն տարածքային կառավարման նախարարության մեջ մտցնելու հարցը:

Նկատենք, որ նոր Սահմանադրության պահանջով կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն, եւ դրանք առաջիկայում կամ պետք է վերածվեն նախարարությունների, կամ մտնեն որեւէ նախարարության կազմ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս