Բաժիններ՝

Ինչ փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում՝ երկրորդ ընթերցումից առաջ

Հարկային օրենսգրքի նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվելու ԱԺ արտահերթ նիստում, վերջապես հայտնվել է ԱԺ պաշտոնական կայքում։ Թեպետ ժամանակը քիչ էր՝ առաջին ընթերցումից հետո տեղ գտած փոփոխությունները ամբողջությամբ ուսումնասիրելու համար, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան հասցրել է որոշ բաներ պարզել.

– ԱԱՀ-ի շեմը 40,0 մլն դրամից բարձրացվել է 58.35 մլն դրամ,
– Աշխատավարձի հարկման առաջին շեմը 120.0 հազ դրամից բարձրացվել է 150.0 հազ դրամ,
– Երկրորդ շեմը 1.0 մլն դրամից բարձրացվել է 2.0 մլն դրամ:

Մի շարք խնդրահարույց դրույթներ դեռևս մնացել են անփոփոխ: Դրանց թվում է նաև շահաբաժինների հարկումը։

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ սահմանված են հետևյալ դրույքաչափերը

Կարդացեք նաև

Մինչև 120 000 դրամ՝ 24.4%,
120 001 – 2 000 000 դրամ՝ 29 280 դրամ՝ գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ը,
2 000 000 դրամից ավելի՝ 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:

Հարկային օրենսգրքով (հոդված 150) սահմանվում էին հետևյալ դրույքաչափերը

Մինչև 120 000` ՀՀ դրամ 23%,
120 001 – 1 000 000 ՀՀ դրամ` 27 600 ՀՀ դրամ՝ գումարած 120 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 28%-ը,
1 000 000-ից ավելի` 274 000 ՀՀ դրամ՝ գումարած 1 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 33%-:

Հիշեցնենք նաև, որ Հարկային օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հունիսի 15-ին՝ ձայների 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք ՀՕ նախագծում տեղ գտած փոփոխություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս