Բաժիններ՝

YouTube Go. նոր հավելվածը թույլ կտա տեսանյութերը դիտել օֆլայն

Google ընկերությունը ներկայացրել է YouTube Go բջջային հավելվածը: Այս հավելվածը թույլ կտա բեռնել տեսանյութերը բջջային սարքի վրա՝ դրանք հետո դիտելու համար: Բեռնված տեսանյութերը հնարավոր կլինի դիտել օֆլայն և փոխանցել Bluetooth-ի միջոցով: Բեռնելուց առաջ կարող եք նշել նաև, թե ինչ որակով եք ցանկանում բեռնել տեսանյութը:

Այս հավելվածը Google-ը թողարկել է շատ կարճ ժամանակահատվածում և ստեղծել է գրեթե զրոյից: Հավելվածը ստեղծվել է տեսանյութերի դիտումն ավելի արագ և մատչելի դարձնելու համար:

YouTube Go-ում կգործի նաև տեսանյութի նախադիտման գարծառույթը: Հետաքրքիր է, որ նախադիտելու համար անհրաժեշտ չի լինի անջատել զուգահեռ դիտվող տեսանյութը:
Հավելածի հեղինակները նշում են, որ այս հավելվածը ստեղծել են այն երկրների համար, որտեղ ինտերնետ կապը շատ դանդաղ է և թանկ: Հավելվածի տարածման հիմնական շուկան լինելու է Վրաստանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս