Բաժիններ՝

Մարտին Սքորսեզեն ֆիլմ է նկարահանել Ճապոնիայում ճիզվիտ վանականների մասին

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Լռություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը պատմում է ճիզվիտ վանականների մասին, տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Կինոնկարի հերոսները, որոնք դրամայի ժանրում նկարահանվել են ըստ ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի վեպի, պորտուգալացի երկու ճիզվիտ-քարոզիչներ են, որոնք ճանապարհորդում են 17-րդ դարի Ճապոնիայում, գրում Է բրիտանական The Catholic Herald թերթը: Որոնելով իրենց ուսուցչին և ցանկանալով տեղի բնակիչներին Քրիստոսի հավատքին բերել, նրանք ենթարկվում են հետապնդումների:

Ֆիլմում նկարահանվել են Էնդրյու Հարֆիլդը, Ադամ Դրայվերը, Լիամ Նիսոնը եւ ուրիշներ: «Կինոպոիսկի» տվյալներով՝ «Լռությունը» ռուսական վարձույթ դուրս կգա հունվարի 12-ին:

Սքորսեզեի նախորդ՝ «Գայլը Ուոլ-սթրիթից» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Լեոնարդո դի Կապրիոն, «Օսկար» մրցանակի հինգ անվանակարգ էր ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս