Բաժիններ՝

Walt Disney-ը բանակցություններ է սկսել Twitter-ի գնման շուրջ

Walt Disney ընկերությունը մտել է Twitter միկրոբլոգների ծառայության գնման հավակնորդների շարքը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներ: Այս պահին ծառայության շուկայական արժեքը կազմում է շուրջ 20 միլիարդ դոլար: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ընկերության գնման շուրջ բանակցություններ են վարում Google-ը եւ Salesforce-ը:

Twitter-ի վաճառքի շուրջը բանակցությունները թելադրված են օգտատերերի բազայի եւ հասույթի դանդաղ աճով, ղեկավարության մեջ կադրերի չդադարող հոսունությամբ եւ հստակ գործարար պլանավորման բացակայությամբ, նշել է հրատարակությունը: Ծառայության նկատմամբ Disney-ի հետաքրքրությունն առաջացել է մարզական իրադարձությունների ուղիղ հեռարձակումների տեխնոլոգիաների զարգացման հողի վրա, որոնցով զբաղվում է Twitter-ը:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Twitter-ի ձեռքբերումը կարող է Disney-ի համար դառնալ խոշորագույն գործարքը տեխնոլոգիական հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս