Բաժիններ՝

«Ինչո՞ւ Զիդանը փոխարինեց հենց ինձ. դա ինձ ձանձրացրել է». Կրիշտիանու Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հասկացել, թե ինչով է առաջնորդվել թիմի մարզիչ Զինեդին Զիդանը, երբ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Լաս-Պալմասի» հետ արտագնա խաղի (2:2) 72-րդ րոպեին փոխարինել է հենց իրեն: Ռոնալդուն փոխարինվել է, երբ սերուցքայինները հաղթում էին 2:1 հաշվով:
Հայտնվելով պահեստայինների նստարանին՝ Ռոնալդուն վրդովված ասել է. «Ինչո՞ւ Զիդանը փոխարինեց հենց ինձ: Չէ՞ որ ես ամեն ինչ արեցի, որպեսզի մենք առաջ անցնենք հաշվի մեջ: Դա ինձ ձանձրացրել է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Cuatro-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ պորտուգալացի ֆուտբոլիստն անպարկեշտ խոսքերով հայհոյել է Զիդանին:

Խաղից հետո Զիդանը նշել է, որ իր գործողությունները պայմանավորված են եղել ֆուտբոլիստի նկատմամբ հոգատարությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս