Ո՞վ կհանդգնի մարզպետ աշխատել Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո

«Ես չեմ գայթակղված մարզպետի պաշտոնով և ոչ մեկին խորհուրդ չեմ տա, ճանաչելով Կարեն Կարապետյանին, ինքը շատ խստապահանջ է և պետք է ապահովել կատարողական: Կատարվում են համակարգային փոփոխություններ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի պատգամավոր, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը` նշելով, թե մամուլով չի որոշվում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետագա աշխատանքը, այլ կառավարության ղեկավարն է որոշում:

Ըստ նրա` մարզպետ աշխատել այս ծանր ժամանակահատվածում շատ դժվար է, հատկապես` Սյունիքում, որը հեռու է Երևանից: Հրացին` արդյոք Սուրիկ Խաչատրյանից պե՞տք է վախենալ, Ա.Կարապետյանը պատասխանեց, որ սյունեցիներն անվախ ժողովուրդ են և չեն վախենում ոչ մեկից:

Մանրամասները տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս