Բաժիններ՝

«Չելսին» կփորձի գնել Ռյուդիգերին և Գրիզմանին

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է միջոցներ հատկացնել կազմի ուժեղացման համար, եթե թիմի արդյունքները չբարելավվեն: Ըստ թերթի տեղեկության, մայրաքաղաքային թիմի հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել «Ռոմայի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, ում «կապույտները» կփորձեն գնել արդեն ձմռանը:

Ամառային տրանսֆերային պատուհանի նպատակն է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:

Նշվում է նաև, որ ամռանն ակումբը կարող են լքել պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, ինչպես նաև կիսապաշտպաններ Նեմանյա Մատիչը, Օսկարը և Սեսկ Ֆաբրեգասը:
ԱՊԼ-ի մեկնարկային 6 տուրերում «Չելսին» հավաքել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս