Բաժիններ՝

Հայաստանում քրդերեն դասագրքեր են տպագրվել

Հանրապետության քրդաբնակ համայնքների դպրոցներն ապահովվել են քրդերի կոմպակտ բնակության համայնքներում գործող դպրոցների 1-12-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերով:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Ալիխանե Մամեն, նման գիտականորեն մշակված դասագրքեր ունենալը պատմական իրադարձություն է: «Քուրդ ժողովրդի պատմության մեջ նման մշակված դասագրքեր դեռ չէին տպագրվել: Թվով 13 դասագիրք է հրատարակվել: Հայաստանում հնարավորություն տրվեց պետականորեն իր տեսակով եզակի ծրագրերով ու նախագծերով, գիտական մշակվածությամբ դասագրքեր հրատարակել: Քուրդ ժողովրդի կյանքում այս իրադարձությունը հիրավի պատմական է»,- նշեց դասագրքերի հեղինակը: Նա մտահոգություն հայտնեց, որ քրդերեն դասավանդող մասնագետների պակաս կա, սակայն հեղինակի կողմից իրականացվում են վերապատրաստման դասընթացներ:

Բանաստեղծը հիշեցրեց, որ մինչ իր դասագրքերի հրատարակությունը, փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցներում դասավանդվում էին եզդիական դասագրքերով:

Քրդերեն դասագրքերում առաջին անգամ փորձ է արվել ըստ ժամանակագրության ամբողջացնել քրդական գրականությունը` սկզբնավորման շրջանից մինչև մեր օրերը: Դասագրքերը լույս են տեսել «Սպիկա» հրատարակչությունում` պետության հովանավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս